Իրավական Տեսանյութեր 

Թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Պատգամավորը դիմել է ոստիկանապետին /տեսանյութ/

analitik.am

Թիվ մեկ պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Այսօր երևանյան բակերից մեկում խաղաղ ակցիա մասնակիցների վրա հարձակում են գործել մի քանի անձինք և ենթարկել բռնության: Մասնավորապես տեսանյութը փաստում է, որ հարվածել են ակցիայի մասնակիցներին, հայհոյել, քաշքշել և վնասել ակցիայի պաստառները:

Պահանջում եմ, որպեսզի բռնություն գործադրողները ենթարկվեն պատասխանատվության ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia.

Կանխատեսելի է, որ հանրության մեջ ծայրահեղ սրված անհանդուրժողականությունը և ատելությունը կարող է հանգեցնել նման միջադեպերի, որը եթե իրավապահ մարմինները չկանխարգելեն` պատժելով մեղավորներին, կդառնա ավելի հաճախակի:

Միշտ ասել եմ և կրկնում եմ` ատելության հողի վրա հանրային պառակտման և ագրեսիվության թիվ մեկ պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյան

Նույն շարքից