Հասարակություն 

Ռուսաստանի ՊՆ-ն գնահատել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը

analitik.am

Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է, խաղապահների ու ԿԽՄԿ-ի համակարգմամբ շարունակվում է մարմինների փոխանակումը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայրո Իգոր Կոնաշենկովը:

Գեներալ-մայորի խոսքերով, հրադադարի ռեժիմը պահպանվել է ամբողջ շփման գծի երկայնքով:

Կոնաշենկովը հավելել է, որ խաղաղապահ օպերացիայի շրջանում հաջողվել է կապ հաստատել հայկական ու ադրբեջանական հրամանատարությունների ու տեղի իշխանությունների հետ, ուղիղ կապով իրականացվում է չընդհատվող փոխգործակցություն Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ ԳՇ-ների հետ:

 

Նույն շարքից