Հասարակություն 

Ուկրաինայում ընկերները այրել են 12-ամյա տղային՝ հանուն «զիլ վիդեոյի»

analitik.am

 

Ուկրաինայում դեռասահներն այրել են իրենց ընկերոջը հանուն «զիլ տեսանյութի»: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, տուժողը 12-ամյա տղա է:

Տղան ոստիկաններին պատմել է, որ իրեն այրել են ընկերները՝ հանուն լավ տեսանյութի: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ամեն ինչ եղել է հենց տուժողի համաձայնությամբ. տղաները սպիրտ են լցրել իրենց ընկերոջ վրա ու այրել: Ամբողջ պրոցեսը ֆիքսվել է բջջային հեռախոսների միջոցով: Տղան նշել է, որ հույս է ունեցել, թե այրվածքներ չի ստանա:

Հավելենք, որ երիտասարդը մարմնի 30 տոկոսն այրվածք է ստացել:

Հարուցվել է քրեական գործ:

 

Նույն շարքից