Հասարակություն 

Քաղաքացիների վրա հարձակվողներից մեկը Կենտրոնի թաղապետի մա՞յրն է

analitik.am

 

Ի գիտություն իրավապահների։

Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։

Ստուգե՛ք, խնդրեմ, այս տեղեկությունը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան

Ավել վաղ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:

Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»:

Նույն շարքից