Տեսանյութեր Քաղաքականություն 

Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել

analitik.am

 

Քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել, միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի փողոց փակել։ Այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Վերջինս նշեց, որ ոստիկանությունը պետք է հասկանա՝ ում է ծառայում ՀՀ քաղաքացիներին, թե Իլհամ Ալիևին։

Լրագրողների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունն իրավիճակից բխող իր գործառույթների սահմաններում համապատասխան միջոցներ է կիրառում։ Այն հարցին, թե ինչու ողջամիտ ժամանակ չի տրվել ակցիայի մասնակիցներին փողոցն ազատելու համար, վերջինս նշեց, որ պահանջն անմիջապես ներկայացվել է և այն չկատարելու համար միջոցներ են կիրառվել։

Նշենք, որ այս պահի դրությամբ մի խումբ քաղաքացիներին դեռ հաջողվում է փակ պահել Մաշտոցի պողոտան։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ ոստիկանությունից պահանջում են ժամանակ տրամադրել խաղաղ ակցիան իրականացնելու համար, սակայն ոստիկանությունը ժամանակ չի տրամադրում, այլ շարունակում է քաղաքացիներին բերման ենթարկել։

Հիշեցնենք, որ քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նույն շարքից