Տեսանյութեր Քաղաքականություն 

Ոստիկաններին դարձնում է Շուշի հանձնող, Վազգենի արձանի գլխին նստող մարդիկ

analitik.am

 

Փողոցները փակելը միայն դավաճան, ազգադավ հողեր հանձնած մարդիկ չեն, որ կարող են անել, փողոցները կարող են փակել նաև արժանապատիվ քաղաքացիները։ Այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ կան հստակ պահանջներ, որոնք պետք է անի ոստիկանությունն, այլ ոչ թե բերման ենթարկի քաղաքացիներին․ «Ոստիկանությունը, խախտելով այս բոլոր պահանջները, բերման է ենթարկում մարդկանց։ Մեր երկրում իր աթոռին կպած անձի պահանջը ոստիկաններին դարձնում է Շուշի հանձնող, Վազգենի արձանի գլխին նստող մարդիկ, այս մարդիկ հիմա խոչընդոտում են ՀՀ քաղաքացիների իրավունքի իրացումը»։

Մելիքյանը նշեց, որ տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել․ «Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ քաղաքացիներին, ովքեր հարգում են մեր արժանապատվությունը չի կարող դա կանգնեցնել»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ոստիկանությունը ժամանակ չի տվել քաղաքացիներին, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ որևէ պարզաբանում չի տրվել, նրանք ուղղակի աթոռին կպածի հրահանգն են իրականացնում։

Մելիքյանը նաև նշեց, որ ապօրինի հրահանգ տվող ոստիկաններն ու կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիա են իրականացնում Երևանի կենտրոնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նույն շարքից