Հասարակություն 

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերության դեմ՝ Վենեսուելայի հետ կապերի համար

 

ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ներառել է չինական CEIEC տեխնոլոգիական ընկերությանը՝ Վենեսուելայի հետ փոխգործակցության համար, ինչպե փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին երկուշաբթի հայտնել է ֆինանսների նախարարությունը:

Գերատեսչությունն իր կայքում ծանուցում է տեղադրել Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին։ Նոր պատժամիջոցներն անդրադարձել են չինական China National Electronics Import & Export Corporation (CEIEC) պետական ընկերությանը։

Պեկինում գրանցված պետական կորպորացիան, բաց աղբյուրների տվյալներով, նույնպես ներգրավված է պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանման մեջ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից