ԱՄՆ-ի բնակիչները կարող են կորոնավիրուսից պատվաստանյութեր ստանալ Pfizer և Moderna ընկերություններից, մինչեւ դեկտեմբերի 25-ը, ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Առողջապահության նախարար Ալեքս Ազարը:
«Մենք ակնկալում ենք, որ այդ երկու պատվաստանյութերը կհայտնվեն և մարդկանց հասանելի կլինեն մինչև Սուրբ Ծնունդ (մինչեւ դեկտեմբերի 25-ը)։», - հայտարարել է Ազարը CBS News հեռուստաալիքի եթերում:
Ամերիկյան Pfizer ընկերությունը, որը պատվաստանյութ է մշակում գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ, արդեն հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի Պարենի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչություն (FDA)՝ պատվաստանյութի օգտագործման թույլտվություն ստանալու համար:
Moderna ընկերությունը նման հայտ կներկայացնի երկուշաբթի։