Հասարակություն 

Բրիտանացի և կոլումբիացի գիտնականներից ձևավորված հնագիտական խումբը կատարել է վերջին տարիների ամենահետաքրքիր հայտնագործություններից մեկը

 

Ամազոնյան անտառների կոլումբիական հատվածում հայտնաբերվել են նախապատմական ժայռապատկերներ, որոնք, ըստ նախնական  գնահատականների, արվել են 12 500 տարի առաջ և գտնվում են շատ լավ վիճակում: Այս մասին փոխանցում է բրիտանական Dailymail պարբերականը։

Բրիտանացի և կոլումբիացի գիտնականներից ձևավորված հնագիտական  խումբը  կատարել է վերջին տարիների ամենահետաքրքիր հայտնագործություններից մեկը։  Հնէաբանները հայտարարել են, որ նրանք Ամազոնյան ջունգլիներում հայտնաբերել են ժայռերի վրա նկարված պատկերներ ու նշաններ, որոնք շատ լավ վիճակում են և լավ պահպանված են: Նկարների ամսաթվի նախնական կանխատեսումները հիմնված են եղել սառցե դարաշրջանի կենդանիների պատկերների վրա, ինչպիսին է օրինակ մաստոդոնը `փղի նախապատմական հարազատը, որը Հարավային Ամերիկայում գոյություն չի ունեցել առնվազն վերջին 12,000 տարիներին:

Գիտնականները շատ արժեքավոր են համարում այս հայտնագործությունը և կարծում են, որ այս պատկերները «այնքան արժեքավոր են, որքան Վատիկանում գտնվող Սիքստինյան Կապելլա մատուռը»։ Այս արժեքավոր ժայռապատկերներին այժմ անվանում են «Հնագույն Սիքստինյան մատուռ»։ Մասնագետներն ասում են․ «Անհրաժեշտ կլինի սերունդներ շարունակ ուսումնասիրել նկարների այսպիսի մասշտաբային շարքը: Այս նկարները մեզ ցույց են տալիս կորած ու հնագույն քաղաքակրթության հետքերը»։

Ըստ Dailymail-ի, Չիրիբիկետե ազգային պարկում հայտնաբերված գծապատկերների մանրամասն ուսումնասիրությունները  կներկայացվեն դեկտեմբերին թողարկվող վավերագրական ֆիլմում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից