Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղասեմ Ղարիբ Աբադին ՄԱԿ-ին է փոխանցել Իրանի պաշտոնական նամակը՝ կոչ անելով դատապարտել ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության մամլո ծառայությանը:
Նամակում մատնանշվում է նաև «այդ ահաբեկչական գործողությանն Իսրայելի մասնակցության շուրջ անհերքելի ապացույցներ ունենալու մասին»: