Հասարակություն 

Մենք ցանկացանք անհնարինը, և կորցրեցինք այն հնարավորը, որ կարող էինք ունենալ․ Ժիրայր Լիպարիտյանը՝ Հայաստանի պարտության և Ղարաբաղի ապագայի մասին. BBC

analitik.am

 

Թուրքիայի անդամակցությունը ղարաբաղյան հակամարտությանը անակնկալի բերեց և փորձագետներին, և քաղաքական գործիչներին։ Թուրքական անօդաչուների օգտագործումը Ադրբեջանին առավելություն օգնությունն է տվել ռազմի դաշտում և օգնել է հաղթել պատերազմում։ Բայց դեռ սեպտեմբերի սկզբին նման հեռանկարի մասին զգուշացնում էր հայկական դիվանագիտության վետերան Ժիրայր Լիպարիտյանը, Հայաստանի Առաջին նախագահի խորհրդականը և 1991-1997 թվականներին Ղարաբաղի հարցով բանակցողը։

Լիպարիտյանը նաև կանխատեսում էր, որ նոր իրողություններում Ռուսաստանը հայկական կողմից զիջումներ կպահանջի։ Ի տարբերություն պաշտոնական Երևանի՝ նա պատերազմում Հայաստանի պարտությունը բացատրում է հայկական դիվանագիտության սխալներով և կեղծ սպասումներով, որոնք քաղաքական գործիչները տարածում էին, իսկ հասարակությունը վերջին 30 տարիների ընթացքում այդ ամենը ընդունեց։

Բի-Բի-Սին Լիպարիտյանի հետ հարցազրույց էլ վարել՝ հայկական կողմի սխալների և Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ նրա հայացքների մասին:

Բի-Բի-Սի․ Եթե համառոտ շարադրենք ձեր հայացքները, ապա կստացվի հետևյալը․ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, որի մասն եք եղել նաև դուք, ցանկանում էր հակամարտությունը լուծել բանակցությունների և փոխզիջման միջոցով, իսկ հետագա բոլոր առաջնորդները ցանկանում էին պահպանել ստատուս-քվոն, որի ժամանակ հայկական ուժերը վերահսկում էին Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջ յոթ շրջանները։

Ժիրայր Լիպարիտյան. Մոտավորապես

Մեր վարչակազմը՝ Տեր-Պետրոսյանի վարչակազմը, հիմնահարցը խաղաղության վրա էր դնում։ Իսկ հաջորդ վարչակազմերը՝ հատկապես Փաշինյանինը, պատերազմի վրա դրեցին։

Հաջորդ վարչակազմերը նույնպես բանակցություններ էին վարում, բայց «եթե ոչինչ չստացվի, կվերադառնանք պատերազմին» մտքով։

Բի-Բի-Սի․ Ինչո՞ւ ձախողվեցին բանակցությունները։

Ժ. լ. - Ղարաբաղյան հարցը մի քանի բաղադրիչ ունի։

Դրանցից գլխավորները՝

Լեռնային Ղարաբաղի Կարգավիճակը։

Ադրբեջանի յոթ շրջանների հարցը, որոնք հայտնվել են հայկական ուժերի վերահսկողության տակ։

Հրադադարից ի վեր միջազգային հանրությունը մեզ ասում էր, որ չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը։ Տեսականորեն նրանք կարող էին դա անել, եթե Ադրբեջանը գնար դրան։ Սակայն, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան առաջարկել են տարբերակներ, որոնք հիմնված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Դա պարզ էր։ Նրանք դա մեզ ասում էին վերջին 30 տարիների ընթացքում։

Երկրորդ մասը՝ աշխարհում ոչ ոք չէր սպասում, որ մենք կպահենք այդ յոթ շրջանները։ Նրանք միշտ սպասում էին նրանց վերադարձին՝ այս կամ այն պայմաններով։

Փաշինյանի վարչակազմը որոշել էր, որ բանակցությունների հիմքում ընկած են սխալ դրույթներ, որոնք հստակ նախատեսում են՝ միայն յոթ շրջանների վերադարձ և ոչ մի կերպ չեն հստակեցնում կարգավիճակի հարցը:

Փաշինյանը պնդում էր, որ պետք է հստակ հասկանալ ապագա կարգավիճակը, իսկ առանց դրա Ադրբեջանի դիրքորոշումը չի կարելի լուրջ ընդունել, և բանակցություններն անիմաստ են, քանի որ Ադրբեջանը պնդում է տարածքային ամբողջականությունը։ Եվ նա եկել էր եզրակացության, որ սկզբում պետք է պայմանավորվել կարգավիճակի մասին, և եթե դրա համար անհրաժեշտ է պատերազմ, ապա կլինի պատերազմ է, և կհաղթենք։

Եվ հիմա Հայաստանի գլխավոր շտաբի պետի հայտարարությունից տեղեկանում ենք, որ պատերազմի արդեն չորրորդ օրը նա զգուշացրել է վարչապետին, որ մեր ուժերը թույլ են, իսկ հաղթանակը անհնար։

Բի-Բի-Սի․ Ինչպես եք տեսնում իրավիճակը նոյեմբերի 9-ին Խաղաղության հայտարարությունից հետո:

Ժ․ Լ․ Այս հայտարարությունը կարող է երկու մեկնաբանություն ունենալ։ Մեկը հոռետեսական է, և ամենայն հավանականությամբ՝ ճիշտ։ Բայց դա այնքան հոռետեսական է, որ մարդկանց համար դժվար կլինի ընդունել այն։ Եվ ահա, հրադադարի մասին հայտարարությունը փաստացի փակում է Ղարաբաղի թեման։ Այն դա ուղղակիորեն չի ասում, բայց այն հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Եվ Փաշինյանը ստորագրեց այն։ Եվ ոչ ոք դա չի փոխի։

Ադրբեջանցիները կվերադառնան, և Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի առավելագույն թվով քաղաքացի վերադառնա։ Իսկ մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները, ղարաբաղցի հայերը վերադառնան այնտետ, բայց արդյո՞ք նրանք պատրաստ կլինեն վերադառնալ Նման Ղարաբաղ։ Իսկ եթե չլինեն Ղարաբաղի հայերի զանգվածային վերադարձը, ապա Ղարաբաղի հետագա կարգավիճակը կարելի է չքննարկել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից