Հասարակություն 

Այսօր, մի քանի կարմիր բերետավորներ շատ նեղվեցին, երբ իրենց խորհուրդ տվեցի համազգեստին կարել ադրբեջանական դրոշով շևրոններ․ Ռուբեն Մելիքյան

analitik.am

 

Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր քաղաքացիների խաղաղ հավաքը խոչընդոտող մի քանի կարմիր բերետավորներ շատ նեղվեցին, երբ իրենց (ոչ թե անձնապես, այլ՝ համախումբ) խորհուրդ տվեցի համազգեստին կարել ադրբեջանական դրոշով շևրոններ։

Լավ է, որ նեղվեցիք, տղերք։ Մնաց՝ հասկանաք, որ խորհուրդս ոչ թե վիրավորանք էր պարունակում, այլ իրական փաստերի սթափ արձանագրում. այսօր ապօրինաբար խոչընդոտելով ՀՀ արժանապատիվ քաղաքացիների խաղաղ ակցիան՝ կառավարության գլուխի հրաժարականի պահանջով, դուք շատ ուղիղ ձևով սպասարկում եք ադրբեջանի ազգային շահը՝ ի հաշիվ Հայաստանի ազգային շահի։

Եթե չեք ուզում լսել նման «խորհուրդներ», ապա մի՛ կատարեք ապօրինի հրամաններ»։

Նույն շարքից