Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Փաշինյանի օգնականն անհետ կորած զինվորների ծնողներին ասել է, որ նրանց կարող են վերադարձնել կամ պատերազմով կամ բանակցություններով, բանակցությունները չեն ստացվում

analitik.am

 

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այստեղ ներկաների հարազատներն անհետ կորել են Զանգելանի հատվածում: Ներկաներից մեկն ասաց, որ երեկ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ. «Նա ասաց, որ տվյալներ չունի: Նա զանգեց ինչ-որ տեղ, ճշտումներ կատարեց, հետո հեռախոսն անջատեց ու ասաց, որ չեն կարող կոնկրետ օր ասել»:

Մեկ այլ քաղաքացի ասաց, որ Սարգսյանն ասել է հարցը կարելի է լուծել միայն բանակցություններով, ինչը չի ստացվում. «Կամ պատերազմի միջոցով: Հիմա մեր ծնողներն այնտեղ են, եթե կրակոցներով մտնեն, թուրքը հասնի Երևան, Էջմիածին, ո՞վ է պատասխանատու: Նաիրին ասում է կամ պատերազմով, կամ բանակցություններով: Բանակցությունները չեն ստացվում»:

«Ծնողին ասում են կամ պատերազմ կամ բանակցություններ, բանակցությունները չեն ստացվում, ծնողն ի՞նչ ասի: Նենց բան են ասում, որ ծնողը չունենա պատասխան»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Մյուս քաղաքացին նշեց, որ պատրաստ է տունը ծախել, զենք գնել ու գնալ պատերազմի. «Ընտրելու տարբերակ չկա, ուրեմն պատերազմ կանենք: Հաստատ ես իմ ախպոր համար կանեմ»:

 

Նույն շարքից