Հասարակություն Տեսանյութեր 

Գիշերը մի տեսանյութ տեսա, թե ինչպես է ադրբեջանական զորքն ուրախ տրամադրությամբ ուղեւորվում դեպի Բերձոր. Մարուքյան

analitik.am

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.

«Գիշերը մի տեսանյութ տեսա, թե ինչպես է ադրբեջանական զորքն ուրախ տրամադրությամբ ուղեւորվում դեպի Բերձոր։

Հասկանում ենք, որ այդ մասին նշում է պարունակվում եռակողմ հայտարարության 6-րդ կետում։

Սակայն չենք հասկանում, թե այդ փաստաթղթի որ կետի համաձայն է իրականացվում դեմարկացիա` ըստ խորհրդային սահմանների։

Որտե՞ղ է այն գրավոր համաձայնությունը, որ տրվել է նման եղանակով GPS-ով սահմանագծում իրականացնելու համար»։

 

Նույն շարքից