Գլխավոր Հասարակություն 

Ինչո՞ւ էր Դավիթ Տոնոյանը պատերազմից առաջ այլ երկրում, եթե հայտնի էր, որ պատերազմ է լինելու

analitik.am

 

Արդյո՞ք 2019 թվականի առաջին կեսին Նիկոլը հերթական հիստերիկ նոպայի մեջ ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հարց բարձրացրեց Աղվան Վարդանյանը:

«Արդյո՞ք 2019-ի երկրորդ կեսին, երբ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, արդյո՞ք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի»,-ասաց նա:

«Հաշվե՞լ եք, թե վերջին մեկ ամսում քանի անգամ է Նիկոլը զանգել Պուտինին, երևի մի 30, չէ՞: Արդյո՞ք մինչև պատերազմը, եթե 3 անգամ առանց կուլիսային խաղերի զանգեր, դեպքերն այլ զարգացում չէին ունենա: Հիշեցում՝ մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին, մտածեք, թե ինչու»,-ասաց նա:

«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չենք իմացել: Այդ դեպքում ինչո՞ւ ՊՆ-ն Հայաստանում չէր ու վերադարձավ սեպտեմբերի 28-ի երեկոյան, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում:

Ինչո՞ւ էր պատերազմից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալի Բալասանյանին, ով կալանավորվելու էր, եթե ներկանար:

Ինչո՞ւ էին Արցախի պաշտպանական շրջանների ղեկավարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ ղեկավարներով, ինչո՞ւ Արցախյան առաջին ու ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից»,-հարցրեց նա:

Վարդանյանը, կարծես թե, հռետորական հարցեր է բարձրացնում։

 

Նույն շարքից