Հասարակություն Տեսանյութեր 

Մեր զորքերն ու ադրբեջանական զորքերը, սահմանը գծելով, գալիս են, ամեն ինչ նորմալ է, հասել էին Կապան համայնքի տակը. իմքայլական պատգամավոր

analitik.am

 

Մարզպետի հրաժարականի մասով չեմ խոսել պարոն Պողոսյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

«Բայց ամեն ինչ նորմալ է, երեկ եմ եկել: Սիսիանում եմ եղել: Մեր զորքերն ու ադրբեջանական զորքերը, սահմանը գծելով, գալիս են, նորմալ է, հասել էին Կապան համայնքի տակը: Որևէ խուճապ կամ արտառոց դեպք չկա Սյունիքում: Ամեն ինչ նորմալ է: Նախիջևանի հետ սահմանի մասով էլ ամեն ինչ նորմալ է, խոսել եմ տղաների հետ»,-ասել է նա:

Նույն շարքից