Քաղաքականություն 

Հայաստանյան որ բարձրաստիճան պաշտոնյային են աստղաբաշխական գումար առաջարկել Արցախի դիմաց ու ինչ գումարի մասին է խոսքը

analitik.am

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Աղվան Վարդանյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք 2019 թվականին արաբական մի երկրում հանդիպում է եղել հայ ու ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որի ընթացքում ադրբեջանական կողմն աստղաբաշխական գումար է առաջարկել հայկական կողմին Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման համար:

Հարցին, թե որ երկրում է հանդիպումը կայացել, հայաստանցի որ բարձրաստիճան պաշտոնյայի մասին է խոսքը ու որքան գումար է առաջարկվել Արցախը հանձնլու դիմաց, Վարդանյանն ասաց, թե ինքը վստահ է՝ այն, ինչ կատարավել է Հայաստանի, Արցախի հետ, վաղվա պետական մարմինները, համապատասխան կառույցները կիրականացնեն համապատասխան հետաքննություն, դա պետք է լինի նաև այսօր, եթե այդ մարմինները կան. «Պետք է ստեղծվեն քննիչ հանձնաժողովներ: Ես վստահ եմ, որ իմ ասածների առնվազն մի մասը տիրապետում են շատ ու շատ մարդիկ:

Մենք ունենք մի խնդիր, երբ առաջինը բարձրաձայնելու, հրապարակավ սխալները մատնանշելու և իրականությունն ասելու դժվարություններ ունենք: Արդեն այսօր նկատելի է, որ իշխանության ճամբարում մարդիկ սկսել են խոսել: Ես կարծում եմ, որ այս կոնկրետությունները հայտնի կդառնան քննիչ հանձնաժողովների աշխատանքի արդյունքում:

Այսօր ես անուններ չեմ տա: Բայց կրկնում եմ՝ արդյո՞ք սխալված կլինեմ, եթե ասեմ, որ այս տվյալներին տիրապետում են տարբեր երկրների համապատասխան մարմինները»:

 

Նույն շարքից