Հասարակություն 

Անհետ կորած զինծառայողների հարազատները հեռացրեցին երիտասարդին, ով պնդեց, որ սա Նիկոլ Փաշինյանի սարքած գործն է

analitik.am

Անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատները ՊՆ-ի մոտ են: Քիչ առաջ նախարարությունից դուրս եկան այն ծնողները ովքեր ներս էին գնացել հանդիպման համար:

Նրանք նշեցին, որ հանդիպել  են կարծես գեներալի հետ, ում անունը չգիտեն. «Նա ասաց, որ այս խմորը շատ ջուր է ուզում: Գործողություններն ընթանում են ու շատ շուտ հարցի պատասխանը կլինի: Ասացին, եթե մենք թողնենք աշխատեն, ավելի շուտ կհասնեն հարցի լուծմանը: Այսինքն, ակցիաներ չանենք, հավաքներ չանենք, թողնենք, որ հանգիստ իրենց գործն անեն: Մեզ օր չասացին: Ինչպես հասկանում ենք, Ռուսաստանից էլ է խումբ եկել, իրենց գործողություններն են անում: Ասացին, որ այս երկու օրվա մեջ լիքը պատասխաններ կտան: Թողնենք, թող աշխատեն, արդյունք կլինի»:

Տիկինն ասաց, որ ՊՆ-ում ամեն ինչից տեղյակ են. «Մենք կսպասենք մինչև վաղը չէ մյուս օրը: Ինձ թվում է, որ այդ ժամանակ պատասխան կստանանք»:

Տիկնոջ խոսելուց հետո լրագրողներին ներկայացվա մի երիտասարդ, ով ներկայացավ որպես ՀԿ-ի հիմնադիր նախագահ. «Ես մի բան եմ ուզում տեղեկացնեմ: Իմացեք, այս ինֆորմացիան տալիս եմ ստույգ, դուք սա չեք իմացել: Մեր գերիներին պահել են հատուկ Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռանալու համար…»:

Զինծառայողների ծնողները թույլ չտվեցին երիտասարդին շարունակել խոսքերը՝ հայտարարելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում: Նրան հեռացրեցին:

Հավաքն այսօր ավարտվեց:

Երիտասարդն ամեն դեպքում ասաց, որ սա Նիկոլ Փաշինյանի սարքած գործն է:

Հավաքի ներկայացուցիչները նշեցին, որ սույն երիտասարդի հետ իրենք կապ չունեն:

Նույն շարքից