Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Սերգեյ Լավրովը՝ Ղարաբաղում գերիների փոխանակման գործընթացի մասին

analitik.am

Անհրաժեշտ է իրականացնել ինվենտարիզացիա՝ Ղարաբաղում գերիների փոխանակման մասով գործերի հետ կապված։ Այս մասին ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Փոխանցում է Ria.ru-ն։

«Կնշեմ մի պահ, որի վրա մենք ուշադրություն ենք դարձնում՝ անհրաժեշտ է արդյունավետ փոխանակվել դիերով և պահվող անձանցով, այս ոլորտում կատարել գործերի դրության ինվենտարիզացիա»,- ասել է Լավրովը

Վերջինս նաև նշել է․ «Իհարկե, ռազմական ղեկավարությունը երկու կողմից էլ պետք է ունենա  անհետ կորած անձանց հստակ ցուցակներ, որպեսզի հնարավոր լինի ավելի առարկայական, ավելի կոնկրետ զբաղվել այս հարցով»։

Նույն շարքից