Քաղաքականություն 

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

analitik.am

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ria.ru-ն։

«Մենք, իհարկե, խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ՝ այլ իրավիճակների հետ միասին, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն, և մենք մանրամասն պատմել ենք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՌԴ-ն՝ նոյեմբերի 9-ին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից արված հայտարարության իրագործման ուղղությամբ»,-  ասել է Լավրովը։

Վերջինս նաև հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները գտնվում են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համաձայնությամբ․ «Որևէ այլ գաղափարներ չեն հնչեցվում»,- հավելել է Լավրովը։

Նույն շարքից