Հասարակություն 

Եթե նրանք հայրենիքը պաշտպանեին այնպես, ինչպես պաշտպանում են իրենց աթոռը, այս վիճակում չէինք լինի. ակցիայի մասնակիցը՝ մարդկանց բռնի ուժով բերման ենթարկելու մասին

analitik.am

 

Այս պահին Մաշտոցի պողոտան փակած քաղաքացիների այն մասը, որը բերման չի ենթարկվել, շարժվում է երթով դեպի Կառավարություն՝ ամփոփելու տեղի ունեցածը, խոսելու իրենց հետագա անելիքների մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Քրիստինե Վարդանյանը:

«Հստակ կարող եմ ասել՝ մենք չենք դադարեցնելու, կա՛մ պետք է ձերբակալեն 100 հազարավորներ մարդկանց, զսպեն այս պայքարը, կա՛մ պետք է համակերպվեն, որ իրենց հաշված ժամանակ է մնացել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է կարծում, ինչու են ակցիայի մասնակիցներին անմիջապես բերման ենթարկում, եթե օրենքով արգելք չկա նման ակցիաներ անցկացնելու, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ ռեժիմը խուճապի մեջ է, կառչած են իրենց աթոռներից, իրենց համար միայն նշանակություն ունի այդ աթոռը, եթե նրանք պաշտպանեին հայրենիքն այնպես, ինչպես պաշտպանում են իրենց աթոռը, մենք այս վիճակում չէինք լինի: Ոստիկանները կատարում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգը, իսկ Փաշինյանը հրահանգել է իր աթոռի համար վտանգ հանդիսացող ցանկացած մեկի հնարավորինս շուտ ու ցանկացած մեթոդով վնասազերծել»:

Նույն շարքից