Հասարակություն 

Բաքվում հաստատել են «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը

analitik.am

 

Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնելու մտադրությունը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունում։

«Ադրբեջանը գերիների և պատանդների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման կողմնակիցն է»,- ասվում է երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ:

Գերատեչությունից ընդգծել են, որ մարտերի գոտում անհայտ կորած զինծառայողների հարցով շփման մեջ են գտնվում ռուս խաղաղապահների հրամանատարության հետ:

Նույն շարքից