Հասարակություն 

Վանաձորում բախվել են Toyota Camry-ն, Mercedes Sprinter-ն ու Volkswagen Golf-ը. 2 մարդ հոսպիտալացվել է

analitik.am

 

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Վանաձոր- Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ ԽՍՀՄ տարիներին հայտնի «Կիրովական» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Toyota Camry, Mercedes Sprinter և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Նույն շարքից