Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպիսին է կյանքը Մարտունիում. WarGonzo-ն տեսանյութ է հրապարակել մարտական գործողություններից տուժած քաղաքից

analitik.am

 

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այցելել է Արցախի Մարտունի քաղաք, որտեղից տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչպես է վերականգնվում խաղաղ կյանքը մարտական գործողություններից տուժած և առաջնագծում հայտնված քաղաքում:

«Սա երեք քաղաքներից մեկն է, որը, այնուամենայնիվ, մնացել է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ: Մեջքիս հետևում տներից մեկն է, որ վնասվել է Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով: Ինչ ասես, որ չի թռել այստեղ. ՀԿՌՀ (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ)՝ իսրայելական, թուրքական, խորհրդային արտադրության, կանոնավոր աշխատել են ավիացիան, անօդաչուները: Քաղաքը հրետակոծվել է անդադար, ոչ թե մի քանի օր շարունակ, այլ մի քանի շաբաթ»,- նշել է լրագրողը՝ հավելելով, որ Մարտունին ամենից շատ է տուժել պատերազմական գործողությունների հետևանքով:

Ինչպես Պեգովը նշում է, քաղաքում կյանքը քիչ-քիչ վերադառնում է իր բնականոն հունին. մեքենաներ են երևում փողոցներում, մարդիկ են վերադառնում: Նա նաև ընդգծել է, որ քաղաքի բնակելի հատվածի մոտ 50 տոկոսը վնասվել է հրետակոծությունների պատճառով և պիտանի չէ ապրելու համար:

Նույն շարքից