Հասարակություն 

Երվանդ Վարոսյանը՝ «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատորի նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնության մասին

analitik.am

 

Երվանդ Վարոսյանը Ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ոստիկանական համազգեստով անձինք Մաշտոցի պողոտայում ֆիզիկական ուժ գործադրելով, փորձել են բերման ենթարկել տեսախցիկը ձեռքին, քաղաքացիների բողոքի ակցիան լուսաբանող Երկիր Մեդիա հեռուստաընկերության օպերատորին, տեղափոխել են ոստիկանական ավտոմեքենա, հետագայում պարզել ինքնությունն ու ազատ արձակել։ Ոստիկանները վնասել են նաև ՀԸ ուղիղ եթերն ապահովող սարքը։

2018թ. ապրիլի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում նմանատիպ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ավտոմեքենան էին նստեցրել մի լրագրողի, ում շփոթել էին ակցիայի մասնակցի հետ, քանի որ լրագրողը բջջային հեռախոսով ուղակի լայվ էր անում։ Ընդ որում, ինչպես հետո պարզվեց լրագրողի մասնագիտական գործունեություն ևս առկա չէր, քանի որ լայվը անձնական ֆեյսբուկյան էջով էր հեռարձակվում, իսկ վերջինս որևէ նյութ այն լրատվականի համար, որտեղ աշխատում էր, չէր էլ պատրաստվում անել։ Ինչևէ, արդեն ոստիկանական ավտոմեքենայում պարզելով, որ անձն իրոք լրագրող է, նրան անմիջապես ազատ էին արձակել։

Այս միջադեպի փաստով հարուցված քրեական գործով «թավշյա հեղափոխությունից» հետո մեղավոր ճանաչվեց ոստիկանության Աբովյանի բաժնի նախկին պետը։

Անհամբեր սպասում եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցի` երկակի ստանդարտներից դուրս համարժեք արձագանքին այսօրվա դեպքին։

Պատրաստ եմ անշահախնդիր ստանձնել Երկիր Մեդիա ՀԸ օպերատորի շահերի պաշտպանությունը, ում մասնագիտական գործունեության իրականացմանն այսօր խոչընդոտել են ենթադրաբար ոստիկանները»։

Նույն շարքից