Հասարակություն 

Իսկ կարո՞ղ է լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բռնապետը վաղն էլ «մեծահոգաբար» մեզ «թույլատրի» ցանկության դեպքում երթևեկել կամ չերթևեկել Աբովյան փողոցով

analitik.am

 

Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաքվի բռնապետն այսօր լկտիորեն հայտարարել է՝ «․․․ և եթե ցանկանա, Հայաստանը նույնպես կարող է միանալ այդ միջանցքին»։ Խոսքը նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարության համաձայն Հայաստանի տարածքով Նախիջևանը «մայրցամաքային» Ադրբեջանին միացնելիք միջանցքի մասին է։

Այսինքն, ըստ էության, նա «շռայլ պարգև» է անում մեզ Հայաստանի իսկ տարածքով ինչ-որ միջանցքի միանալու մեր հնարավորությունը չբացառելով։ Մինչդեռ Հայաստանի իբր իշխանությունների կողմից այս հարցով խայտառակության հետ սերտ աղերսներ ունեցող քար լռություն է։

Կներեք, իսկ կարո՞ղ է լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բռնապետը վաղն էլ «մեծահոգաբար» մեզ «թույլատրի» ցանկության դեպքում երթևեկել կան չերթևեկել Աբովյան փողոցով»։

Նույն շարքից