Քաղաքականություն 

Թրամփը կարգադրել է ճնշում գործադրել Իրանի նկատմամբ՝ առանց երրորդ աշխարհամարտ հրահրելու

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարմանը նախագահի պաշտոնում ընդամենը 7 շաբաթ է մնացել, սակայն նա կանաչ լույս է վառել իր ավագ խորհրդականների համար, որպեսզի վերջիններս ջախջախեն Իրանին:

Ինչպես գրում է The Daily Beast պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին քաջատեղյալ ԱՄՆ մի շարք պաշտոնյաների, Թրամփը միևնույն ժամանակ հրահանգել է այնպես գործել, որ այդ քայլերը «երրորդ համաշխարհային պատերազմ» չհրահրեն նախքան Ջո Բայդենի՝ պաշտոնավարման մեկնարկը:

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Թրամփը վերջերս պասիվ դերակատարություն է ունենում Իրանի նկատմամբ քաղաքականության վերահսկողության գործում: Այդուհանդերձ, նախագահն իր վարչակազմի պաշտոնյաներից մի քանիսին, մասնավորապես պետքարտուղար Մայք Պոմպեոյին հանձնարարել է «առաջիկա շաբաթների ընթացքում այնպես ճնշել և պատժել Իսլամական Հանրապետությանը, որ նրանք փոշմանեն»:

«Դա մի շարք տարբերակների հնարավորություն է ընձեռում ամերիկյան հեռացող վարչակազմին, այդ թվում՝ պատժամիջոցների ճնշող ռեժիմ և լռության պահպանում իրանցի քաղաքացիների սպանության հարցում»,- գրում է պարբերականը՝ նկատի ունենալով օրեր առաջ Իրանում սպանված ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից