Հասարակություն 

Մելանյա Թրամփը վերջին անգամ զարդարել Է Սպիտակ տունը /Լուսանկարներ/

analitik.am

 

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, փոխել է Սպիտակ տան սուրբծննդյան ոճը։ Սա նրա վերջին Սուրբ Ծնունդն է՝ որպես երկրի առաջին տիկին, փոխանցում է Ռիա Նովոստին։

Մելանիան ալ կարմիր ծառերը փոխարինել է սովորական, մերկ փշատերև ճյուղերով։ Կարմիր գույնը ոսկեգույնի համադրությամբ միայն զարդարման համար է օգտագործվել։

Ամերիկացի փորձագետներն առաջին տիկնոջ վերջին ամանօրյա դիզայնը «հրաշալի Ամերիկա» են անվանել:

Ինչպես ենթադրում են ԶԼՄ-ները, գույնի փոփոխությունը կարող է կապված լինել համաճարակի հետ, որի պատճառով աշխարհում գրեթե 1,5 միլիոն մարդ է մահացել։

 

Նույն շարքից