Հասարակություն 

Մտավորականություն, Նիկոլը ձեզ չի խաբել, այլ օգտագործել է

analitik.am

 

Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մտավորականությունը զայրացած է, որ Նիկոլն իրենց խաբել է։

Ոչ սիրելիներս, Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբնվել, որովհետեւ չունեք արժանապատվության ու էթիկայի սկզբունքներ, իրավական մտքի պարզագույն գիտելիքներ ու չափանիշներ, ու վերջապես, էսթետիկական պարզագույն ճաշակ, որ նման մարդու եք հավանել։

Նիկոլը ձեզ չի խաբել, ընդամենն օգտագործել է։ Իսկ օգտագործում են օգտագործվելու պատրաստակամություն ունեցողին։

Ամենատխուրն այն է, որ վաղն էլ են օգտագործելու ու օգտագործվողների հերթերն անպակաս չեն լինելու։

Դուք մտավորականներ եք, ինչը պարտադիր չի, որ ուղղակի կապ ունենա Միտք երեւույթի հետ»։

Նույն շարքից