Հասարակություն 

Մի օր դուք արյուն կթափեք, պարոն ոստիկանապետ, հոգեվարքի մեջ գտնվող ձեր ղեկավարը քայլ առ քայլ տանում է ձեզ հենց այդտեղ. Մհեր Մկրտչյան

analitik.am

Հասցրեք գեներալ դառնալ, պարոն ոստիկանապետ: Հասցրեք կրել այդ ուսադիրները: Խնդրեք ձեր ղեկավարին իրականացնել ոստիկանի այդ երազանքը: Չէ որ դուք գիտեք, որ ձեր շլացուցիչ կարիերան չունի շարունակություն:

Չէ որ դուք գիտեք որ վաղը Երևանի փողոցներում կկրկնվի նույնը ինչ այսօր, իսկ մյուս օրը` ավելի ուժեղ: Ու մի օր դուք արյուն կթափեք` հոգեվարքի մեջ գտնվող ձեր ղեկավարը քայլ առ քայլ տանում է ձեզ հենց այդտեղ: Քայլ առ քայլ նա ոչնչացնում է ձեր արժանապատվությունը և ուսադիրների պատիվը:

Միշտ հավատացել եմ որ հրամանատարի հզորությունը չափվում է նրանով թե ով է նա երբ արդեն չունի հրամայելու իրավունք: Սովետական և անկախ Հայաստանում այդպիսի մարդիկ եղել են ու կան:

Իսկ դուք հասցրեք դառնալ գեներալ` դա կշոյի ձեր հիշողությունը:

Մհեր Մկրտչյան

Նույն շարքից