Հասարակություն 

Նիկոլը ձեզ չի խաբել, ընդամենն օգտագործել է, իսկ օգտագործում են օգտագործվելու պատրաստակամություն ունեցողին. Ստեփան Դանիելյան

analitik.am

 

Մտավորականությունը զայրացած է, որ Նիկոլն իրենց խաբել է։

Ոչ սիրելիներս, Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբվել, որովհետեւ չունեք արժանապատվության ու էթիկայի սկզբունքներ, իրավական պարզագույն գիտելիքներ, մարդկային հարաբերությունների չափանիշներ, ու վերջապես, էսթետիկական նվազագույն ճաշակ, որ նման մարդու եք հավանել։

Նիկոլը ձեզ չի խաբել, ընդամենն օգտագործել է։ Իսկ օգտագործում են օգտագործվելու պատրաստակամություն ունեցողին։

Ամենատխուրն այն է, որ վաղն էլ են օգտագործելու ու օգտագործվողների հերթերն անպակաս չեն լինելու։

Դուք մտավորականներ եք, ինչը պարտադիր չի, որ ուղղակի կապ ունենա Միտք երեւույթի հետ։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից