Քաղաքականություն 

Ամերիկացի սենատորները հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ-ին խնդրելով օգնել Արցախի հայերին

analitik.am

 

ԱՄՆ-ը պետք է օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է հումանիտար ճգնաժամից: Նման կարծիք հայտնել են ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ռոբ Փորթմանը: Դեմոկրատ ու հանրապետական սենատորները համատեղ հայտարարություն են տարածել:

Նրանք ԱՄՆ օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովին խնդրել են ֆինանսական միջոցներ առանձնացնել Հարավային Կովկասում շարունակվող հումանտիար ճգնաժամի կարգավորման համար:

Սենատորներն ընդգծել են ճգնաժամի լրջությունն ու ամերիկյան օգնության բացառիկ կարևորությունը. «Կովկասում հումանիտար ճգնաժամը սարսափելի է: Մոտենում է ձմեռն ու այն էլ ավելի է վատանալու»,-ենթադրում են սենատորները:

Որպես օրինակ՝ նրանք նշում են կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունը, որը հանգեցրել է տարածաշրջանում ենթակառուցվածքների երկարաժամկետ վնասի: Այն նաև հանգեցրել է էթնիկ հայ բնակչության ավելի քան կեսի տեղափոխմանը, այդ թվում՝ 90 տոկոս կանանց ու երեխաների. «Մարտական գործողությունները միգուցե և դադարել են, սակայն դրանց հասցրած վնասը շարունակելու է հանգեցնել մարդկանց մահանալուն, եթե վճռական գործողություններ չլինեն միջազգային հանրության կողմից»:

Սենատորները խնդրել են նաև կոնկրետ միջոցներ տրամադրել տարածաշրջանում ականազերծմանը. «ԱՄՆ-ը պետք է շարունակի իր վաղեմի ավանդույթը՝ հումանիտար օգնություն տրամադրի նրանց, ովքեր ավելի շատ են զգում դրա կարիքը, օրինակ՝ հազարավոր էթնիկ հայերի, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տներ կամ այլ կերպ տուժել են բռնությունից»:

 

Նույն շարքից