Քաղաքականություն 

Ով է տարածել կեղծ հայտարարությունն Արթուր Բաղդասարյանի անունից

analitik.am

Արսեն Բաբայանն իր էջում գրում է.

«Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել, ոչինչ երբեք չեն քննարկել:

Լրատվական աղբյուրներում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել:

Պաշտոնապես հայտնում եմ, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»:

Ավելի վաղ Արթուր Բաղդասարյանի անունից հայտարարություն էր տարածվել, որում մասնավորապես ասված էր.

Ինչպես տեղյակ եք ս.թ. նոյեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպեցի իմ վաղեմի գործընկեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ում հետ նոր իրողությունների լույսի ներքո քննարկեցինք համագործակցության մեխանիզմներն ու ուղղությունները:

Ամբողջ ընթացքում հետևել եմ քաղաքական գործընթացներին և գտնում եմ, որ այս օրհասական պահին Հայաստանն ունի յուրաքանչյուրիս կարիքը։

Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։

Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին։

Արթուր Բաղդասարյան

Օրինաց Երկիր կուսակցության

ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ

 

 

Նույն շարքից