Տեսանյութեր Քաղաքականություն 

Իմքայլական պատգամավորի խոսքերով, ինքը տեղյակ չի եղել Արցախի մասին փաստաթղթին

analitik.am

 

Երբ պատգամավորները, ովքեր ռեյտինգայինով չեն ընտրվել, վայր չդնելով մանդատը, առանձնանում են խմբակցությունից, ես դա համարում եմ շատ ամոթ երևույթ նրանց համար: Ստացվում է այնպես, որ պարտությունը որբ է: Եթե այլ իրավիճակ լիներ պատերազմի դաշտում, նրանք այդպես չէին անի, կգովաբանեին, ավելի շատ հեքիաթներ կպատմեին իրենց արած ու չարածի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ նոյեմբերի 9-ից առաջ ստորագրված փաստաթղթին տեղյակ չի եղել, սակայն ստորագրումից ժամեր առաջ կապի մեջ է եղել Արցախի որոշակի շրջանակների հետ, ահազանգեր է ստացել, որ այլևս հնարավոր չէ շարունակել. «Դա եղել են այն մարդիկ, որոնց հետ ամենօրյա կապի մեջ եմ եղել, ովքեր ասում էին, որ լավ կլինի: Նրանք շուտ վհատվողներից չեն: Բայց կոնկրետ այդ օրը, ի զարմանս ինձ, ասացին, որ ժամերի ու րոպեների խնդիր կա: Ես մեսիջները ստացել եմ, սակայն քաղաքական գործընթացներին չեմ մասնակցել, իմ լիազորությունների մեջ չի մտնում: Տեղյակ եմ եղել, որ ծայրահեղ ծանր իրավիճակ է եղել»։

Նույն շարքից