Տեսանյութեր Քաղաքականություն 

Այնպես չէ, որ Արցախում տիրող իրավիճակի մասին պետք է վարչապետից իմանայի. իմքայլական պատգամավոր

analitik.am

 

Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ տեղյակ է եղել, որ Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է, սակայն փաստաթղթին տեղյակ չի եղել:

Հարցին՝ հարցեր չունի արդյո՞ք վարչապետին, թե ինչու է ծայրահեղ ծանր վիճակ եղել, Խաչատրյանն ասել է, որ վարչապետին հարցեր չունի, քանի որ Արցախում տիրող իրավիճակի մասին այնպես չէ, որ պետք է վարչապետից իմանար. «Ես երկար ժամանակ եղել եմ Սյունիքում ու այլ վայրերում:

Արցախում տիրող իրավիճակի մասին ունեմ իմ պատկերացումներն ու տեղեկատվությունը: Շատ ժամանակ համապատասխան մարմիններին ես եմ տեղեկատվություն տվել իրավիճակի մասին»:

Նույն շարքից