Տեսանյութեր Քաղաքականություն 

Պատերազմում եղել է պարտված կողմ, պարտված կողմին թելադրել են այն, ինչ հնարավոր է եղել. իմքայլական պատգամավոր

 

Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, հայտարարեց, որ ինքը հավատում է միայն փաստերի, ոչ թե մի քանի հոգու ցույցերին, ճանապարհ փակելուն. «Ես ամենօրյա կապի մեջ եմ ժողովրդի հետ: Հիմնական պահանջներն այն են, որ հանկարծ հետդարձ չլինի, հրաժարական չլինի»:

Հարցին՝ ինչ են ասում, ասում են, որ Արցախի կե՞սն էլ պետք է տալ, պատգամավորն ասել է, որ որևէ մեկը չի տվել. «Սա պատերազմ է ու պարտվել ենք բոլորս, որևէ մեկը հող չի տվել:

Պատերազմում եղել է պարտված կողմ, պարտված կողմին թելադրել են այն, ինչ հնարավոր է եղել, սակայն դա ընդունելի չէ: Որքան էլ ժամանակ անցնի, դա ինձ համար ընդունելի չէ, և պետք է անել ամենը վերականգնելու համար»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից