Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե ինչ են արել իշխանություններն այս 20 օրվա ընթացքում իրավիճակը շտկելու համար, հայտարարեց, որ 25 տարի է անցել 1994 թվականից. «Ադրբեջանին պահանջվեց 25 տարի, որ ինքը հասնի հաղթանակի և այդ 20 օրվա ընթացքում հնարավոր չէ անգամ զաչյոտի պատրաստվել կամ քննության»:
Հարցին, իրենք չգիտեի՞ն, որ գալիս են Ղարաբաղյան խնդիրը շալակած, պատգամավորն ասաց, որ գտիեին. «Բանակցությունները փակուղի են մտել վաղուց, դեռ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Պատերազմ եղավ, քանի որ փակուղի կար»:
Պատգամավորի խոսքերով, միայն փոքր երեխան կարող է հարցնել «20 օր անցել է, ինչ եք արել». «Ես փոքր երեխաների հետ չեմ խոսում»:
Խաչատրյանը հայտարարեց, որ այս 20 օրվա ընթացքում ինքը շատ բան է արել, սակայն հրապարակման ենթակա չէ։