Կորոնավիրուս Հասարակություն 

Աշխարհում COVID-19-ի գրեթե չորս միլիոն դեպք է հայտնաբերվել անցած շաբաթվա ընթացքում

analitik.am

 

Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած շաբաթ կրկին ավելացել Է գրեթե չորս միլիոնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 29-ի դրությամբ աշխարհում գրանցվել Է COVID-19-ի վարակման ավելի քան 61,8 մլն դեպք: Դրա հետ մեկտեղ աճն անցած շաբաթ փոքր-ինչ պակաս Է եղել, քան մեկ շաբաթ առաջ՝ 3 մլն 935 հազար 330՝ 4 մլն 60 հազար 891-ի դիմաց: Մահացած հիվանդների թիվը համավարակի սկզբից ի վեր գերազանցել Է 1,4 միլիոնը:

Անցած շաբաթվա ընթացքում մահացել Է ավելի քան 69 հազար մարդ:

Կազմակերպության տվյալների համաձայն, մահվան դեպքերի առավել մեծ աճը նշվել Է անցյալ շաբաթ՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում: Սեպտեմբերից սկսած՝ COVID-19-ով վարակման դեպքերի թիվն ամեն շաբաթ գերազանցել Է նախորդ շաբաթվա ցուցանիշները եւ հասել ռեկորդային չափերի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը հայտարարել Է համավակակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից