Հասարակություն Տեսանյութեր 

Պատերազմում դասալիքները շատ շատ են եղել. Իմքայլական պատգամավոր

analitik.am

 

Այսօր լրագրողներն իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ եղել են դավաճաններ, դասալիքներ:

Հարցին, թե ինչու անուններ չկան, պատգամավորը պատասխանեց. «Եթե դասալիքների անունները հրապարակենք, դա․․․ չեմ ուզում ուղղակի թշնամուն ուրախացնել իմ այս հրապարակմամբ։ Ուղղակի շատ շատ է, հնարավոր չէ դա հրապարակել ու պետք էլ չէ հրապարակել, որովհետև հիմա գնում են քրեադատավարական պրոցեսներ, թե ինչու եեն դասալքություն արել, գուցե օբյեկտիվ է եղել, գուցե դրա համար մեղմացուցիչ, ծանրացուցիչ հանգամանքներ են եղել:

Ընդհանրապես գնահատականը տրվում է դատարանում ու քննչական մարմինների կողմից»:

Հարցին, թե ինչու կան դավաճանների անունները, պատգամավորը նշեց, որ ինքը չի կարող միանգամից ասել այս մարդը դավաճան է, թե՝ ոչ, դա պետք է ասեն քննչական մարմինները. «Անուն հրապարակելու համար դատարանի վճիռ կամ գոնե մեղադրական եզրակացություն է պետք»:

Նույն շարքից