Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ բարդ ժամանակշրջան ապրեցին, կայացվեցին ցավոտ որոշումներ. Պուտին

 

Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ բարդ ժամանակշրջան ապրեցին: Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը ստիպված եղան կայացնել բարդ, սակայն անհրաժեշտ որոշումներ, որոնք պետք էին Հայաստանի ժողովրդին:

Այդ որոշումներն, իհարկե, ցավոտ էին, սակայն անհրաժեշտ էին ու տղամարդկություն էին պահանջում վարչապետից: Դա ակնհայտ է: Բոլորը հասկանում են նման պատասխանատվության ծանրությունը։ Նա վերցրեց իր վրա այդ պատասխանատվությունը:

Մեր խնդիրն է աջակցել Հայաստանի վարչապետին, որպեսզի կարգավորվի խաղաղ կյանքը, հասնի բոլոր որոշումների կայացմանն ու օգնել մարդկանց, ովքեր հայտնվել են կյանքի բարդ պամաններում»,-ասել է նա:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից