Հասարակություն 

Արցախում շարունակվում է չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները

analitik.am

 

Ռազմագործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները:

Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով սակրավորներն իրենց աշխատանքը կատարում են նախ, բնակելի տների, թաղամասերի և հանրային նշանակության ենթակառուցվածքների հարակից տարածքներում: Արվում է հնարավորը, որպեսզի օր առաջ ապահով ու անվտանգ լինեն Արցախի բալոր շրջանները:

Նշենք, որ մինչ այսօր քաղաքացիական բնակչության շրջանում,  չպայթած ռումբերից կամ այլ զինատեսակներից  դժբախտ դեպքեր չեն արձանագրվել:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Նույն շարքից