Այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական դերը Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցման հարցում:
Ղազախստանի նախագահի խոսքերով, հայտարարությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի ակտիվ մասնակցութամբ, իր կարծիքով միակ ճիշտ որոշումն էր ստաղծված իրավիճակում. «Այդ համաձայնությունը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Իմ կարծիքով այն, իրոք պատմական համաձայնություն է»:
1 - 1Share