Հասարակություն 

Ամեն դատարկ դագաղ,հասցեագրված ողջ մարդուն,ուշ թե շուտ Տեր է գտնում. Ավետ Բարսեղյան

Ամեն դատարկ դագաղ,հասցեագրված ողջ մարդուն,ուշ թե շուտ Տեր է գտնում:Ցավոք քաջ զինվորը պառկեց դրա մեջ:Իսկ հիմա հարց տվեք Ձեզ:Ո՞վ սպանեց:

Ամեն չար անեծք,հասցեագրված անգամ ամենաանընդունելի Անձին,ուշ, թե շուտ վերադառնում է Անիծողին:Մի հարց էլ տվեք:Ո՞վ անիծեց:

Ամեն սուտ մեղադրանք դառնում է իրական դատավճիռ այն հորինողի համար:ևս մի հարց:Ո՞վ դատեց:
Դավաճանի պիտակը Հերոսի վրա զոռով-շառով կախողը ուշ թե շուտ սեփական ճակատին է դաջում այն:Հարց:Ո՞վ պիտակավորեց:

Բոլոր այս հարցերի պատասխանը մեկն է`Մենք:Ես,դու,նա...Մենք:Հա՛յը:

Դժբախտաբար հաջողվեց անել քայլ,մերժել անձեր քաղաքականության մեջ...

Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել,եկեղեցին,ընտանիքը,հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք ,հող ու Հայրենիք մերժել:

Հարց տանք մեզ.ո՞վ է մեղավոր:

Ու վերջապես անենք միակ ճիշտ քայլը ու ասենք

-Մեեեեեենննննքքքք:

Ավետ Բարսեղյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից