Բարի օր Հասարակություն 

«Ֆեյքերի գործարաններ»-ի համար 2000 ՀՀ դրամով անձնական պրոֆիլներ են գնո՞ւմ

analitik.am

Ֆեյսբուքյան տարբեր խմբերում վերջին օրերին հաճախ են հանդիպում հայտարարություններ՝ գործող օգտահաշիվներ գնելու վերաբերյալ։ Օգտահաշիվներ գնելու առաջարկ է անում նաև ՖԲ օգտատեր Ashot Virabyan-ը։ Վերջինս առաջակում է գնել անձնական պրոֆիլները 2000 ՀՀ դրամով։

ՖԲ օգտահաշիվները պետք են բացառապես մեկնաբանություններ գրելու համար, քանի որ ուշադրություն չեն դարձնում անգամ ընկերների քանակին։

 

Analitik.am-ին փոխանցեցին խոսակցություն վերոնշյալ օգտատիրոջ հետ, ով առաջարկում է գնել ՖԲ պրոֆիլներ։

Նշենք, որ վերջին շրջանում ֆեյսբուքյան հարթակը սահմանափակում է նոր օգտահաշիվների գրանցումը Հայաստանի տարածքում։ Եվ այս ամենից կարելի է ենթադրել, որ «ֆեյքերի գործարանները», չկարողանալով գրանցել նոր օգտահաշիվներ, ստիպված գնում են ռեալ մարդկանց օգտահաշիվներն՝ իրենց սև գործն անելու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ բացահայտվել էր «ֆեյքերի գործարաններ»-ից մեկը և հանրությանը ներկայացվել այն աղջիկների դեմքերն, ովքեր հայհոյանքներ են գրում զոհվածների հարազատների և ընտանիքի անդամների հասցեին։

Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը վերոնշյալ օգտատիրոջ նկատմամբ և հորդորում պարզել և պատասխանատվության ենթարկել գնված ՖԲ պրոֆիլներով մարդկանց հայհոյանքներ, վիրավորանքներ հասցնող անձանց։

 
Մառա Գալոյան

Նույն շարքից