Տնտեսություն 

ՊԵԿ-ը՝ 23-րդ միջոցառման վերաբերյալ

 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսից սկսած «Q87․1 - առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» ոլորտը դադարում է համարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման իմաստով աջակցության ենթակա ոլորտ, քանի որ ՀՀ կառավարության 13.08.2020թ. թիվ 1358-Լ որոշման 1-ին հավելվածի 5.1-րդ կետով նախատեսված վերլուծության արդյունքներով` նշված ոլորտի շահառու հանդիսացող 15 տնտեսվարող սուբյեկտների` 2019 թվականի 3-րդ եռամսյակի իրացման շրջանառությունները կազմել են շուրջ 843 մլն դրամ, իսկ 2020թ. 3-րդ եռամսյակինը` շուրջ 1.2 մլրդ դրամ (այսինքն` գերազանցում են նախորդ տարվա նույն եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունների 70%-ը):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատվել է օգոստոսի 13-ին` ՀՀ կառավարության թիվ 1358-Լ որոշմամբ:

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից