Տեսանյութեր Քաղաքականություն 

Պատերազմի ելքն ի սկզբանե ոչ Շտաբի պետը կարող է որոշել, ոչ Նիկոլ Փաշինյանը, միայն Աստված գիտի, թե ինչ կարող է լինել. Իմքայլական պատգամավոր

 

Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, խոսելով այն վերլուծությունների մասին, որոնք արել էր ԳՇ պետն ու որոնք վերաբերում էին մեր ռեսուրսներին, հայտարարել է, որ պատերազմի ելքն ի սկզբանե ոչ Շտաբի պետը կարող է որոշել, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արայիկ Հարությունյանը, ոչ Ալիևը, ոչ էլ Էրդողանը, միայն Աստված գիտի, թե ինչ կարող է լինել. «Ամեն րոպե մի բան է փոխվում: Դե հիմա ստացվել է հարավային թևում ճեղքել են: Գուցե չստացվեր այդ ճեղքումը, պարտություն չկրեինք»:

Խաչատրյանի խոսքերով, Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ բոլորն էին կանխատեսում, որ Ռուսաստանը պարտվելու է. «Պարտվեցի՞ն»:

Հարցին՝ եթե Աստված գիտի, թե ինչպես է լինելու, ԳՇ-ն այդ դեպքում ինչի համար է. «Զինված ուժերը կառավարելու համար է»,-ասել է նա:

Դիտարկմանը, որ ԳՇ պետը դեռ հոկտեմբերի 20-ին է ասել, որ պետք է դադարեցնել պատերազմը, սակայն Փաշինյանը չի համաձայնվել, իմքայլականը նշել է․ «Այո, որովհետև մենք որոշել ենք մինչև վերջ կռվել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից