Քաղաքականություն 

Դուք հո՞ գիտեիք՝ ինչ է կատարվում, ինչպես է Արցախը հանձնվում, ինչպես են տղերքին մատաղ անում. Միհրան Հակոբյան

analitik.am

Բոլոր այն մարդիկ, հատկապես՝ պատերազմով անցած ու հերոսի համբավ ունեցողները, որ Նիկոլի ծաղրածու Արայիկից պաշտոն կվերցնեն ու անունը կդնեն՝ Արցախի փրկության համար է, իմացեք՝ լկտիաբար ստում են: Իրենք ընդամենը կաբինետի ու պադավատի հարց են լուծում: Արցախ այլևս չկա, կա Լեռնային Ղարաբաղ, ղեկավարը՝ գեներալ Մուրադով:

Մի ասող լինի՝ Արցախ փրկող էիք, Արցախի կործանման օրերին մտնեիք որոշում կայացնող դավաճանների կաբինետներն ու վարվեիք նրանց հետ այնպես, ինչպես պատերազմի ժամանակ դավաճանների հետ վարվում են՝ վասն հայրենյաց փրկության: Դուք հո՞ գիտեիք՝ ինչ է կատարվում, ինչպես է Արցախը հանձնվում, ինչպես են տղերքին մատաղ անում... Հայրենիք ունեիք փրկելու, փրկեիք: Ձևերն էլ գիտեիք, բարոյական իրավունքն էլ ունեիք: Վախեցա՞ք:

Միհրան Հակոբյան

 

Նույն շարքից