Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային հանձնարարել է երկրում կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումներ սկսել հաջորդ շաբաթվանից: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։
«Գիտեմ, որ արդեն ավելի քան երկու մլն դեղաչափ է արտադրվել մեզ մոտ կամ արտադրվելու է առաջիկա մի քանի օրվա ընթացում: Արտադրական նման մակարդակի է հասնելու կորոնավիրուսի դեմ աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութը՝ «Սպուտնիկ V»-ը: Դա մեզ հնարավորություն է տալիս սկսել եթե ոչ զանգվածային, ապա լայնածավալ պատվաստում, և ինչպես պայմանավորվել ենք, նախևառաջ կպատվաստվեն երկու ռիսկային խմբեր՝ բժիշկներն ու ուսուցիչները»,- ասել է Պուտինը: