Հասարակություն 

Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի

analitik.am

 

Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,-  ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունից, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 29 հազար արցախցի:

Նույն շարքից