Իրավական 

Թրամփի շտաբը դատական հայց կներկայացնի Նևադա նահանգում գրանցված ընտրակեղծիքների վերաբերյալ

analitik.am

 

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները մտադիր են չորեքշաբթի դատական հայց ներկայացնել Նևադա նահանգում ընտրությունների արդյունքների հարցով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շտաբի փաստաբաններից մեկը՝ Ջես Բինալը:

«Պատրաստվում ենք ապացույցներ ներկայացնել քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, կեղծիքների հազարավոր դեպքեր են գրանցվել միայն Նևադայում: Օրինակ, մենք փաստեր ունենք, որ ավելի քան 40 հազար մարդ կրկնակի է քվեարկել: Դա իսկական կեղծիք է»,- ասել է փաստաբանը:

Բացի այդ, նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք նշված են փոստով քվեարկածների ցուցակում, սակայն նրանք անգամ քվեարթերթիկ չեն ստացել և չեն քվեարկել ընդհանրապես:

Նույն շարքից